Բուշ-կրտսերի եղբայրը կարող է առաջադրվել նախագահական ընտրություններում


23:36 , 27 հոկտեմբեր, 2014

Replik.am-ը գրում է․

Ինչպես հաղորդում են արտասահմանյան ԶԼՄ-ները, ԱՄՆ նախկին նախագահ Բուշ-կրտսերի եղբայրը՝ Ջեբ Բուշը, պատրաստվում է 2016 թվականին առաջադրվել երկրի նախագահի պաշտոնում:

Նրա որդին՝ Ջորջ Պրեսկոտ Բուշը հայտնել է, որ դա ավելի քան հնարավոր է: Նա նաև հավելել է, որ եթե իր հոր մտադրությունը հաստատվի, ապա ընտանիքը նրան ամբողջական աջակցություն կցուցաբերի:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ջորջ Բուշ-կրտսերը հայտարարել էր, որ Ջեբ Բուշը ցանկանում է առաջադրվել նախագահի պաշտոնում: