Սպասվում է Հայաստանի պատասխան հայտարարությունը Բաքվին


23:37 , 27 հոկտեմբեր, 2014

Թուրքական մամուլից մի հատված եմ ուզում մեջբերել, որը վերաբերվում է Սարգսյան-Ալիև այսօրվա հանդիպմանը. 
«Հերթական անգամ նավթով հարուստ Բաքուն, որի ռազմական ծախսերը գերազանցում են Հայաստանի ողջ պետական բյուջեն, սպառնացել է ռազմական ճանապարհով ետ վերցնել կորցրած տարածքները, եթե բանակցություններն արդյունք չտան: Սպասվում է Հայաստանի պատասխան հայտարարությունը Բաքվին: Նշեմ, որ Հայաստանը Բաքվի կողմից հնչեցվող նմանատիպ հայտարարություններին մշտապես պատասխանել է, որ կճզմի Ադրբեջանին, եթե նա փորձի ռազմական ուժ կիրառել Լեռնային Ղարաբաղում»։
Թուրքական մամուլը չի մոռանում նշել նաև, որ «Հայաստանը մինչև ատամները զինված է ռուսական զենքով»: