Մարդու քայլվածքը ցույց է տալիս նրա ներքին հոգեվիճակը


22:05 , 27 հոկտեմբեր, 2014

Replik.am-ը գրում է․

Ինչպես տեղեկանում ենք արտասահմանյան ԶԼՄ-ներից, կանադացի հոգեբանները կատարել են ուսումնասիրություններ և պարզել, որ մարդու քայլվածքը ցույց  է տալիս նրա ներքին հոգեվիճակը, իսկ դրա փոփոխությունը կարող է հանգեցնել տրամադրության և նույնիսկ ճակատագրի փոփոխության:

Ըստ հետազոտության` տխուր քայլվածքը վատ տրամադրություն է առաջացնում: Գիտափորձն ապացուցել է նաև, որ քայլվածքն անմիջական կապ ունի մարդու հուզաշխարհի հետ:

Այսպիսով` դրական մտքերը քայլվածքը դարձնում են ավելի թեթև, հետևաբար նաև մարդն է փոխվում դեպի լավը: Լավ տրամադրությունը կարող է փոխել ոչ միայն քայլվածքը, այլև ճակատագիրը: