20:49 , 27 հոկտեմբեր, 2014
1in.am-ը գրում է․
Լոնդոնի The Georgian House բուտիկ-հյուրանոցն իր հաճախորդներին առաջարկում է հանգրվանել թեմատիկ սենյակներում, որոնք ձևավորված են հրաշագործ Հարի Փոթերի կինոասքի ոճով, հայտնում է THR-ը:
«Փոթերի սենյակներում կա մահճակալ, «կախարդական խոտաբույսերով» դարակներ: Հյուրանոցում հաճախորդներին առաջարկվում է նաև «կախարդական անակնկալներ»:
Սենյակները նախատեսված են 2 հյուրի համար: Ծառայությունում կա ավանդական բրիտանական նախաճաշ ու ճանապարհորդություն Warner Brothers ստուդիայում, որտեղ նկարահանվել են Հարի Փոթերի մասին ֆիլմեր: