Եկատերինբուրգում տղամարդը և կինը նռնակով պայթեցրել են իրենց


19:12 , 27 հոկտեմբեր, 2014

 Replik.am-ը գրում է. 

Եկատերինբուրգում տղամարդը և կինը նռնակով պայթեցրել են իրենց, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները: Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ին առավոտյան: Նշվում է, որ երեկ երեկոյան մահացողները հյուր են ունեցել և բնակարանում խնջույք է եղել, իսկ առավոտյան վերջիններս, դեռ անհայտ պատճառներով, ինքնասպանություն են գործել: Տան սեփականատերը և մյուս բնակիչները չեն տուժել:

Հավելենք, որ ինքնասպանության վարկածը միակը չէ: Հնարավոր է, որ զույգը մահացել է նռնակի հետ անզգույշ վարվելու հետևանքով: