Քիմ Քարդաշյանի համար մեծ պատիվ կլիներ «Thank You, հայրիկ» ֆիլմում խաղալը. Միքայել Պողոսյան


17:54 , 27 հոկտեմբեր, 2014

Asekose.am-ը գրում է․

90-ականների, մութ և ցուրտ  տարիների լուսավոր կետերից մեկն էլ Միքայել Պողոսյանի «Խաթաբալադա» ներկայացումն էր: Նա բեմից ներկայացնում էր խնդիրը, սակայն  միաժամանակ չէր թողնում, որ ներկայացման ավարտին զուգահեռ ավարտի և մարի հույսը: Այսօր էլ շարունակում է ստեղծագործել, քննադատելու դեպքում էլ դա անում է իր նոր աշխատանքների միջոցով, որոնց դեպքում միայն չի խաղում, այլ ինչպես ինքն է նշում է` ստեղծում է: Իսկ ստեղծված աշխատանքները բոլոր հայերի համար են` անկախ  ծնված վայրից և օտարության մեջ ապրած տարիներից:

Asekose.am-ի թղթակիցը զրուցել է Միքայել Պողոսյանի հետ` «Thank You, հայրիկ», ֆիլմի, դրա ամերիկյան պրեմիերայի, 60 տարիներ արած և չարած աշխատանքների,  հանդիսատեսի հետ ճգնաժամային հարաբերություններ ունենալու մասին և ոչ միայն:

-Ձեր վերջին աշխատանքը «Thank You, հայրիկ» ֆիլմն է:  Այն հանրության համար հայտնվեց հանկարծակի, սակայն ունեցավ մեծ հաջողություն, որովհետև ի սկզբանե  ստեղծված էր ոչ  միայն ծիծաղելու,  այլև հուզվելու, մտածելու համար:  Տեղյակ եմ, որ ֆիլմի գաղափարն Ձերն էր և հենց Դուք  էիք Վիգեն Ստեփանյանին  առաջարկել աշխատել, ապա  միասին սկսել էիք գրել  սցենարը: Կարծում այս ամենն ուղղակի պատահականության արդյունք չէ, ինչպե՞ս  ծնվեց գաղափարը:

-Ընդհանրապես  կան թեմաներ, որոնց  ուշ, թե շուտ պետք է անպայման անդրադառնաս: Օրինակ` 20 տարի անց ես անդրադարձա  ղարաբաղյան թեմային և ստեղծվեց «Եթե բոլորը» ֆիլմը: Դա ինձ համար շատ սկզբունքային էր, նշեմ, որ «Եթե բոլորը» ֆիլմը մասնակցել  է «Օսկար»-ի, ինչն աննախադեպ է: Հենց  ԱՄՆ-ում էլ ծանոթացա Քեն Դավիդյանի հետ և համատեղ ֆիլմ ստեղծելու մտահաղացում ունեցանք:  Գաղափարից  ոգևորված սկսեցի մտածել նյութը, գրելիս էլ հիմնակում  Քենին էի պատկերացնում, բայց  հետո հասկացա, որ գլխավոր հերոսը պետք է աղջիկ լինի: Մտածում էի, որ այդ հերոսուհին կարող է Քիմ Քարդաշյանը լինել, սակայն  հետո  նա  հղիացավ,  այսինքն`  նույնիսկ առաջարկով հանդես չէին եկել: Սակայն  Քիմ  Քարդաշյանն իր կերպարով ամբողջովին համապատասխանում էր  ֆիլմի ապագա  հերոսուհուն:

-Սակայն ըստ Ձեզ` որքան՞ով էր իրատեսական, որ Քիմ Քարդաշյանը կընդուներ առաջարկը:

-Համենայն դեպս մենք կփորձեինք Քիմին դիմել, կարծում եմ իր համար մեծ պատիվ և հարգանք պետք է լիներ հայկական ֆիլմում նկարահանվելը, մանավանդ` տվյալ թեմայի դեպքում:  Նշեմ, որ հերոսուհու  ընտրությամբ էլ պետք պայմանավորվեր, թե որ երկրին պետք է անդրադառնայինք: Ւնչ վերաբերում է գլխավոր  դերակատարուհու ընտրությանը,  նշեմ, որ հետո հրապուրվեցի Նատալյա Օրեյրոյով, ով իր խառնվածքով շատ էր համապատասխանում մեր ֆիլմին: ԿապվեցինքՆատալյա Օրեյրոյի ներկայացուցիչների  հետ, բանակցություններ վարեցինք, սակայն ժամանակային և գումարային խնդիրներ առաջացան և այդ գաղափարից էլ  հրաժարվեցինք:

-Հետո  սկսվեցին հերոսուհու որոնումները: Ի դեպ, տվյալ դերի համար նաև փորձում էի Իվետա Մուկուչյանին, որովհետև նա շատ  լավ է  տիրապետում անգլերեն լեզվին, ինչը մեզ համար առաջնային էր, քանի որ գլխավոր հերոսուհին պետք է խոսեր օտար լեզվով, քանի ֆիլմի հիմքում այն գաղափարն է, որ հերոսուհին օտար ափերում է  ծնվել և նույնիսկ գաղափար չունի, թե որտեղ է գտնվում Հայաստանը: Այդ ժամանակահատվածում հայտնվեց  Հրաչ Քեշիշյանի թեկնածությունը, ում ընտրեցի որպես  ռեժիսոր և միասին սկսեցինք փնտրել հերոսուհուն:

-Ի վերջո, ինչպե՞ս գտաք ազգությամբ իտալացի Քրիստա Դոնարգոյին:

-Բազմաթիվ երկրներում` նույնիսկ Լեհաստանում և Չինաստանում փնտրել էինք, որովհետև հետաքրքիր  կլիներ տեսնել հայ աղջկա, ով ապրել է Չինաստանում:  Ի վերջո, Նյու Յորքում  բնակվող ընկերուհիներիցս մեկը խորհուրդ  տվեց Քրիստա Դոնարգոյին: Վերջինիս հետ տեսազանգի (SKYPE)  միջոցով իրականացրած առաջին փորձը մեզ այդքան էլ չգոհացրեց, սակայն երկար  որոնումներից հետո նորից անդրադարձանք Քրիստային և վերջնական որոշում կայացրեցինք: Քրիստան նման էր ֆիլմի հերոսուհուն, որովհետև նույնպես գաղափար չուներ, թե որտեղ գտնվում Հայաստանը, սակայն պետք է անկեղծ լինեմ և ասեմ, որ շատ գոհ ենք Քրիստայից թե որպես պրոֆեսիոնալ, թե որպես մարդ:

-Եթե փորձենք վերադառնալ  «Thank You, հայրիկ» ֆիլմի սցենարին, ապա ինձ հայտնի է, որ ըստ Վիգեն Ստեփանյանի`  սցենարը  ջան  ասելով և  ջան լսելով չի գրվել, բանավեճեր էլ հաճախ  են եղել: Որո՞նք  էին ստեղծագործական  բախումների պատճառները:

-Նույն թեմայի շուրջ պարզապես  երկու կարծիք կար, սակայն գաղափարն իմն էր և ըստ այդմ էլ` շատ լավ էի պատկերացնում, թե ինչ պետք  է լիներ: Թեև արդեն նկարահանման հրապարակում սցենարում ի գուտ ֆիլմի որոշ փոփոխություններ եղան:  Նշեմ եմ, որ Վիգենն իմ վաղեմի ընկերն է և միասին  շատ ենք ստեղծագործել:

-Պարոն Պողոսյան, «Thank You, հայրիկ» ֆիլմում վերադարձ դեպի արմատներ  գաղափարն է… Մեկ անգամ ասել եք` «Ինձ ոչ մի բան չի կարող այս երկրից հեռացնել». կարծում եմ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ կարող էիք ապրել և ստեղծագործել այլ երկրում, ինչը երբեք էլ չեք արել: Ի վերջո,  «Thank You, հայրիկ»-ը Ձեր մեծ հայրենասիրության արդյո՞ւնքն է:

-Չեմ կարծում, որ հայրենասիրությունն այդքան մեծ առավելություն է: Դա այնքան բնական պետք է լինի, որ չշեշտվի որպես դրական հատկություն: Ես որդեգրել եմ մի սկզբունք երիտասարդ  տարիներին, որը կայացավավ Միացյալ Նահագներում 1990 թվականին,  ես հասկացա, որ պետք է  ապրեմ և մեռնեմ հայկական հողում,որովհետև եթե Աստված   քեզ ստեղծել է հայ, ուրվագծել է  այն հողահատվածը, որը կոչվում է հայրենիք և ասել է` քեզ տեսնեմ, թե ինչ կարող ես անել այս պայմաններում, այս իրավիճակում, այս բարոյական անկման շրջաններում, պատերազմական շրջանում, այսինքն` մի ճանապարհ իմ կենսագրության մեջ, որն ացնում եմ ես և իմ ընկերները: Ես չեմ ուզում հրաժարվել ինձ առաջարկված պայմաններից,  Այստեղ ես  սնվում եմ, ստեղծագործական մուսաններս այստեղ են գալիս,: Նշեմ, որ եթե չինացի լինեի կարծում եմ, նույն ձև կսիրեի Չինաստանը: Ինչ վերաբերում է ֆիլմին, ապա ասեմ, որ այն ինձ համար արդիական էր, որովհետև շատ եմ առնչվել հայերի հետ, որոնց զավակներն արդեն իսկ արդյունք են տվյալ որևէ երկրի, մշակույթի և նույնիսկ գաղափար չունեն Հայաստանի և դրա դարդերի մասին;  Սակայն շատ դեպքեր էլ են եղել, որ Հայաստան ոտք դնող մարդկանց մոտ միանգամից արթնացել է իրենց գենետիկան: «Thank You, հայրիկ»- սիրո մասին է, սիրող ծնողի, ամենագլխավոր հերոսը ֆիլմում հայրն է, ով թեև չի երևում, սակայն երեք նամակների միջոցով կարողանում է իր աղջկան վերադարձնել դեպի արմատներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ