Թեհրան-Երևան չվերթի օդանավը վթարային վայրէջք է կատարել


16:12 , 27 հոկտեմբեր, 2014

IMG_4296a1in.am-ը գրում է․

Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանում վթարային վայրէջք է կատարել Թեհրան-Երևան չվերթի ինքնաթիռը: Այս մասին հաղորդում է իրանական Fars գործակալությունը:

Իրանի Օդանավակայանների ընկերության տնօրեն Մոհամադալի Իլհանիի խոսքով՝ Asiman Air ընկերությանը պատկանող Boing 737 օդանավում տեխնիկական խնդիրներ են առաջացել, և այն հարկադիր վայրէջք է կատարել:

Մեկ այն՝ IRNA գործակալության տեղեկություններով՝ օդանավում եղել է 150 մարդ: