15:32 , 27 հոկտեմբեր, 2014
Սկզբում որպես ջղաձգվող, հետո նաև մարգինալ խավի ներկայացուցիչ՝ կուզեի իմանալ, թե ինչ կտա ինձ և ինձ նմաններին ՀՀԿ-ին ԲՀԿ-ով փոխարինելը: Մի այդպիսի փոխանցում մենք տեսանք 16 տարի առաջ, երբ մի գիշերում «Հանրապետություն»-ը դարձավ «Երկրապահ»: Եթե դրանից ինչ-որ բան փոխվեց, ապա փոխվեց միայն անվանապես. միևնույն մարդիկ հանդես եկան այլ անվանումով: Եվ քանի որ փոփոխությունը ներհամակարգային էր, ապա համակարգից դուրս գտնվողը ոչինչ չշահեց: Վաղը, եթե նմանատիպ փոփոխություն տեղի ունենա, ներհամակարգային փոփոխությունից որպես դրսեցիներ կշահեն միայն Տեր-Պետրոսյանի կողքին կանգնած մի փոքր խումբ մարդիկ՝ այն էլ արժեքային համակարգի ձևախեղման հաշվին: Հ.Գ. «նվիրվում» է 15 տարի առաջ կատարված հանցագործությանը: