Ջուլիետա Գրիգորյանն իր փայլուն ելույթով հիացրեց հանդիսատեսին


14:57 , 27 հոկտեմբեր, 2014

Երեկ տեղի ունեցավ «Հայաստանի Ձայնը» նախագծի «կույր լսումներ» փուլի հերթական օրը: Ինչպես հայտնի է, այն ցուցադրվում է Արմենիա TV-ի եթերով: Արդեն մի քանի եթերների ընթացքում մարզիչներն ընտրում են իրենց թիմի մասնակիցներին: Նախագծին մասնակցում է նաև Ջուլիետա Գրիգորյանը, ով հանդիսանում է հայտնի «Ջեզլ» ջազ-փոփ խմբի երգչուհի: Խմբի շրջանակներում նա արդեն հասցրել է բազում հաջողությունների հասնել և իր ուրույն տեղը գրավել:
«Հայաստանի Ձայնը» նախագծի «կույր լսումներ» փուլի հերթական օրը նա իր փայլուն ելույթով հիացրեց հանդիսատեսին, ինչպես նաև մարզիչներին: Մարզիչներից Հայկոն առանց վարանելու սեղմեց կոճակը` ընտրելով Ջուլիետային` որպես իր թիմի մասնակից: Այսպիսով, Հայկոյի թիմը համալրվեց ևս մեկ տաղանդավոր մասնակցով: