Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդին


13:35 , 27 հոկտեմբեր, 2014

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին ԵրկրորդինPanorama.am-ը գրում է․

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդին՝ գահակալության 15-րդ տարեդարձի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Վեհափա՛ռ Տեր,

Շնորհավորում եմ Ձեզ գահակալության 15-րդ տարեդարձի կապակցությամբ:

1999 թվականին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ի դեմս Ձեզ ունեցավ նոր Կաթողիկոս, Հայաստանի և սփյուռքի մեր հավատացյալ ժողովուրդը՝ նոր հովվապետ:

Արդեն մեկուկես տասնամյակ իմաստուն և արգասաբեր գործունեությամբ առաջնորդում եք Ձեր հոգևոր հոտը՝ քարոզելով խաղաղություն և մարդասիրություն, սերմանելով բարու և գեղեցիկի հունդեր մեր ժողովրդի սերտում և հոգում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ