13:07 , 27 հոկտեմբեր, 2014
Yerkir.am-ը գրում է․
Այսօր լրանում է հոկտեմբերի 27-ի ոճրագործության 15-րդ տարին: Առավոտյան ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և ԱԺ պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին 1999թ հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին` խորհրդարանի այգում տեղադրված հուշաքարի մոտ ծաղկեպսակներ դնելով: Լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, խոսելով հոկտեմբերի 27-ի մասին, նշեց, որ հանրությունը սպասում էր, որ հոկեմբերի 27-ի գործը բացահայտվի, որպեսզի բոլորն իմանան, թե ինչ է եղել: «Արդյո՞ք իշխանությունների քաղաքական կամքի բացակայությունն է պատճառը, որ գործը չի բացահայտվել» հարցի ձևակերպման հետ վարչապետը չհամաձայնեց: «Այնպես չէ, որ բոլոր ռեսուրսները չենք օգտագործել, փորձել ենք»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ