13:00 , 27 հոկտեմբեր, 2014
Ռիո դե Ժանեյրոյում մի ընտանիք թունավորվել է ձկից պատրաստված ճաշից: Պարզվում է ձուկը թունավոր է եղել։ Առաջինը վատ է զգացել ընտանիքի հայրը․ «Ամուսինս թմրածություն զգաց, նախ՝ լեզվի, իսկ հետո ամբողջ դեմքի, այնուհետեւ ձեռքերի եւ ոտքերի, եւ չկարողացավ կանգնել: Սարսափելի էր»,- պատմել է Քրիստիանա Սոուզը:
Թունավոր խորտիկը պատրաստում են ձկան տեսակից, որը ցիանիդից 1.200 անգամ ավելի շատ մահացու տոքսիններ է պարունակում: Այդ ձկից սխալ պատրաստված ուտեստի մեկ կտորը կարող է սպանել մարդուն: