Նարեկ Դուրյանը դուրս է գրվել հիվանդանոցից․ նրա վիճակը լավ է


11:00 , 27 հոկտեմբեր, 2014

Տիկնիկային թատրոնում «Կոմա նոստրա» ներկայացման ժամանակ ինքնազգացողությունը վատացած դերասան Նարեկ Դուրյանը երեկ՝ հոկտեմբերի 26-ին, դուրս է գրվել հիվանդանոցից: 

Սրտաբան Նաիրա Գոջաբաշյանն ասել է, որ դերասանի առողջական վիճակը լավ է, սրտի հետ կապած որեւէ խնդիր չի եղել, ըստ երեւույթին՝ պայմանավորված էմոցիոնալ վիճակով՝ ճնշման անկում է ունեցել: «Առողջական առումով որեւէ խնդիր չկա, նա կարող է շարունակել աշխատանքը, որեւէ հակացուցում չկա»,- նշել է սրտաբանը: