10:48 , 27 հոկտեմբեր, 2014Panorama.am-ը գրում է․
Ազգային Ժողովում այսօր տեղի են ունենալու խորհրդարանական լսումներ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու աղմկահարույց օրինագծին նվիրված: Իսկ ժամը 13.00-ից փոփոխությունների դեմ բողոքող քաղաքացիները Ազգային Ժողովի շենքի դիմաց կանցկացնեն բողոքի ակցիա` արտահայտելով իրենց մտահոգությունն առ այն, որ հաշվի առնելով արտագաղթի չափերը, ծնելիության մակարդակը, սոցիալական բարդ պայմանները այդ փոփոխությունները միայն ու միայն նպաստելու են ծնելիության նվազմանը և արտագաղթի աճին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ