Յուրաքանչյուրը պետք է սկսի փնտրել և բացահայտել իր մեղավորությունը, այլ ոչ թե մեղադրի իրենից բաձրին ու ցածրին


22:48 , 11 սեպտեմբեր, 2012

Մենք բոլորս՝ անկախ դիրքից, պաշտոնից և կապած փողկապի գույնից, կամաց-կամաց հավասարեցնելով մեր բոլոր արժեքները, մեր «գանձերը» հողին, պահանջելով ինչ-որ դիմացինից` խայտառակում ենք առաջնահերթ ինքներս մեզ:
Այո՛, ես ինձ մեղավոր եմ համարում, քանի որ չեմ կարող այդ գործընթացը կանգնեցել: Եվ երբ յուրաքանչյուրս սկսենք փնտրել և բացահայտել ինքներս մեր մեղավորությունը, այլ ոչ թե մեղադրենք դիմացինին, մեղադրենք մեզանից բարձրին, մեղադրենք մեզանից ցածրին, կարծում եմ, որ այդ ժամանակ պատմության էջերը հնարավոր կլինի հեղեղել բարությամբ և ճշմարտությամբ:
Հ.Գ. Խոսքը ոչ միայն մեր և Հայաստանի մասին է, այլ առհասարակ ամբողջ աշխարհի մասին...