Հոկտեմբեր 27-ը հիշվելու է որպես Հայոց նորագույն պատմության ամենաողբերգական օր


10:27 , 27 հոկտեմբեր, 2014

Տարիներ էին անցել, բայց մարդիկ դեռ հավատում էին, որ «Վազգենը սաղ ա, հետ ա գալու, սաղի հարցերը լուծի»։ Վազգենի վերադարձը առնմանվել էր բարու հաղթանակման ու չարի վերջնական կորստյան մի առասպելի։ 
Հիմա մեծացել ու հասկանում, որ Վազգենը հետ չի գալու, իսկ հոկտեմբեր 27-ը հիշվելու է՝ որպես Հայոց նորագույն պատմության՝ իմ իսկ ապրած ժամանակաշրջանի, ողբերգական օր։
Անկախ ամեն տեսակ վայրահաչոցներից՝ Վազգեն Սարգսյանը եղել է և կմնա Հայոց բանակաշինության ռահվիրաներից մեկը, և դարերն անզոր կլինեն ուրանալու այդ վաստակը։