Մարդու քայլվածքն ազդում է նրա ճակատագրի վրա. գիտնականներ


09:57 , 27 հոկտեմբեր, 2014

1in.am-ը գրում է․

261014_175123_85282_2

Կանադայում հոգեբանների խումբն ապացուցել է, որ մարդու քայլվածքը արտացոլում է նրա ներքին հոգեվիճակը, իսկ դրա փոփոխությունը կարող է հանգեցնել տրամադրության և նույնիսկ ճակատագրի փոփոխության:

Անցկացրած հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ տխուր քայլվածքը վատ տրամադրություն է առաջացնում: Սակայն նշվում է նաև հետադարձ կապի առկայության մասին:

Գիտափորձն ապացուցել է նաև, որ քայլվածքն անմիջական կապ ունի մարդու հուզաշխարհի հետ:

Հետևաբար, դրական մտքերը քայլվածքը դարձնում են ավելի թեթև, հետևաբար նաև մարդն է փոխվում դեպի լավը: Լավ տրամադրությունը կարող է փոխել ոչ միայն քայլվածքը, այլև ճակատագիրը: