09:42 , 27 հոկտեմբեր, 2014
Երիկամի ուժեղ ցավեր՝ պրիստուպ, կարծում եմ՝ շատերը կիմանան, թե ինչ ցավ է, ով էլ չգիտի, կարծում եմ՝ լսած կլինի:
Զանգ-103
-Բարև ձեզ, մի հատ կանչ գրանցեք։
-Ասեք հասցեն։
-Արմավիրի մարզ, գյուղ Մերձավան։
-Դուք զանգեք Էջմիածնի շտապօգնություն։
Զանգ Էջմիածնի շտապօգնություն
-Բարև ձեզ, մի հատ կանչ գրանցեք։
-Ասեք հասցեն։
-Արմավիրի մարզ, գյուղ Մերձավան։
-Կներեք, մենք հիմա մեքենա չունենք, կես ժամից կլինի։
Հիվանդը այդ կես ժամվա ընթացքում ցավերի մեջ գալարվում է:
Զանգ կես ժամ հետո
-Կներեք մենք հիմա հիվանդին տեղափոխում ենք հիվանդանոց, հետո կգանք։
Նորից զանգ 1-03
-Կներեք, մենք զանգեցինք Էջմիածնի շտապօգնություն, ասեցին, որ չեն կարող գալ, դուք կարո՞ղ եք մեքենա ուղարկել, հիվանդը շատ վատ ա:
-Ոչ չենք կարող, ձեզ իրենք են սպասարկում։
-Բայց հիվանդը շատ վատ ա։
-Մենք ոչնչով չենք կարող օգնել։
Այդ ժամանակ արդեն մեկ ժամ ցավի մեջ տառապող հիվանդը զանգում է 1-03։
-Դուք հասկանու՞մ եք, որ ես շատ վատ եմ, բժիշկ կուղարկե՞ք։
-Սպասեք, հեսա փոխանցեմ ավագ դիսպետչերին։
-Այո, լսում եմ։
-Ինձ պետք չի, դուք լսեք, ես լավ չեմ, բժիշկ ուղարկեք։
Նույն բաները բացատրելուց հետո, որ Էջմիածնի շտապօգնությունը զբաղված է …
-Մի րոպե սպասեք, գծում փոխանցեմ ավագ բժշկին։
-Ասեք, լսում եմ։
-Լավ չեմ, բժիշկ ուղարկեք …
-Ես ձեզ հեսա ետ կզանգեմ։
10 րոպե հետո հիվանդն էլի զանգում է 1-03։
Էջմիածնի շտապօգնությունը չկա։
-Մենք ձեզ չենք կարող օգնել, եթե ցանկանում եք, վճարովի կարող ենք ուղարկել:
15 րոպե հետո 10.000 դրամանոց 1կմ 2000 դր. տաքսի շտապօգնությունը եկավ: ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ շատ շտապ՝ մոտ 1.5 ժամ հետո, մինիմալ 10.000 դրամով հասավ հիվադին:
Դիմում եմ «Շտապօգնություն» ՓԲԸ-իտնօրեն Թագուհի Ստեփանյանին, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին։ Ի՞նչ եք կարծում՝ ՀՀ քաղաքացին եթե ի վիճակի չի վճարել, ինչպես պետք է օգտվի ձեր իսկ ասված ՄԹՈՄ անվճար շտապօգնության ծառայությունից, ու եթե չլիներ երիկամի ցավ, այլ ավելի լուրջ խնդիրներ՝ սրտի կամ մեկ ուրիշ, ու հիվանդի կյանքին վտանգ սպառնար, ինչն էս դեպքում էլ ոչ ոք չի կարող երաշխավորել, ո՞վ էր պատասխան տալու: