Ինչ է հարկավոր իմանալ ու կարողանալ մինչև ամուսնությունը. 4 օգտակար ունակություն


09:20 , 27 հոկտեմբեր, 2014

1in.am-ը գրում է․

d9c8cdbca9f75d1219cc860054d3e3fa

Մինչ «ամուսնության լիցենզիա» ստանալը հարկավոր է իմանալ, թե ինչ հիմնական ունակություններ են հարկավոր լինելու այդ կարևոր գործում, որոնք էլ կօգնեն ոչ միայն հանգիստ ու ինքնավստահ լինել, այլև վայելել ընտանեկան կյանքը, գրում է lady.ru-ն:

1. Զգացական վերահսկողություն

Փոքրերը մեծահասակներից տարբերվում են նրանով, որ նրանց բոլոր զգացումները մակերեսային են: Նրանք կարող են զայրանալով լացել, բղավել կամ անգամ հարվածել իրեն նեղացնողին: Հարկավոր է վերահսկել քեզ և աշխատել, որ նման բան տեղի չունենա:

2. Տակտ

Եղեք տակտով և արտահայտվելիս մտածեք ամուսնու ռեակցիայի մասին, նաև այն մասին, թե ինչ հարված եք հասցնում նրա ինքնասիրությանը: Անգամ եթե ափերից դուրս եք եկել, մի՛ մեղադրեք ու չմտածված բառեր մի՛ օգտագործեք, որոնց համար անպայման զղջալու եք:

3. Խնդրի մասին խոսելու կարողություն

Կարևոր է խոսել խնդրահարույց իրավիճակի մասին. դա կօգնի հասկանալ դիմացինին՝ առանց բացասական զգացական ֆոնի:

4. Դրական տրամադրվածություն

Աշխատեք արձագանքել հումորով ու բարությամբ: Ծիծաղեք ձեզ վրա, շնորհակալություն հայտնեք ամուսնուն քննադատության համար, իսկ ճակատագրին՝ փորձի համար՝ լինի դա դրական թե բացասական: