14:50 , 26 հոկտեմբեր, 2014
Լավ կազմվածք ունենալու համար, իհարկե, միայն չափավոր ու առողջարար ուտելը քիչ է: Հարկավոր է նաև պարբերաբար այցելել ֆիթնես-դահլիճ: Սակայն մինչև ֆիթնես-դահլիճ մեկնելը հարկավոր է այցելել բժշկին: Երբ բժշկից ստացել եք թյուլատվությունը, արդեն կարող եք նախապատրաստվել մարզմումներին: Նախ հարկավոր է ընտրել հարմար մարզահագուստ ու որակյալ մարզական կոշիկներ (կեդեր, բոթասներ կամ մասիկներ): Զգուշացեք: Առաջին մի քանի մարզումներին պետք չէ միանգամից ծանրաբեռնել մկաններն ու մարմինը դժվար վարժություններով: Սկզբում հարկավոր է սկսել նախավարժություններով. թեթև վազք, թեթև քաշով վարժանքներ ու տաքացնող վարժություններ: Հաջողության հասնելու բանաձևը ամենևին բարձր ծանրաբեռնվածությունը չէ, այլ մարզումների պարբերականության պահպանումը: Ավելորդ ծանրաբեռնվածությունը կհանգեցնի խրոնիկ հիվանդությունների սրացման, և չի բացառվում, որ առողջ օրգանները նույնպես հիվանդանան:
Երկրորդը` անհրաժեշտ է սննդակարգն ամբողջությամբ վերանայել: Եթե պատրաստվում եք զբաղվել ֆիթնեսով, դիետաների սահմանափակումները ձեզ համար արգելված են: Պետք է հոգ տանել, որպեսզի օրգանիզմը ստանա անհրաժեշտ քանակությամբ վիտամին և սպիտակուց: Բացի այդ՝ ինտենսիվ ֆիզիկական լարումը բերում է ջրազրկման: Այդ պատճառով բացի մրգերից, բանջարեղենից և ընկույզից՝ մի մոռացեք անպայման խմել մաքուր ջուր:
Պարապմունքից հետո մի շտապեք գնալ տուն: Մարզումից հետո մնացեք սպորտ դահլիճում, մի փոքր հյութ խմեք, հանգստացեք մինչև տաքացած ու լարված մկանները կթուլանան: