Թոնի Բրեքսթոնը շտապ ամուսին է փնտրում


20:15 , 25 հոկտեմբեր, 2014

Ladynews.am-ը գրում է․

Երգչուհի Թոնի Բրեքսթոնը հայտնի է ոչ միայն հրաշալի կատարումնեով, այլև յուրահատուկ ճաշակով: Նա մշտապես կարմիր գորգի վրա հայտվում է ոճային զգեստներով, և նախօրեին պարզապես ցնցել է նորաձևության քննադատներին բավականին համարձակ հանդերձանքով: Ըստ երևույթին, Թոնին շատ է ցանկանում իր վրա ուշադրություն գրավել:

Հինշաբթի օրը 47-ամյա երգչուհին փայլել է Լոս Անջելեսում կայացած ամենամյա Red Star Ball-ի ժամանակ: Թոնին ներկայացել է կիսաթափանցիկ շրջազգեստով` բավականին համարձակ վերին բացվածքով, ինչը հրաշալիորեն ցուցադրում էր նրա կազմվածքի բարեմասնությունները և յուրահատուկ կուրծքը: Նորաձևության քննադատներիը մեծ հետաքրքրությամբ քննարկեցին աստղի հանդերձանքը և, ընդհանուր առմամբ եկան այն եզրակացության, որ Թոնին բավականին լավ տեսք ունի:

600x580

Բարձրաշխարհիկ կյանքի մեկնաբանները հիշեցրել են, որ վերջերս աստղը պատմել է կրկին ամուսնանալու ցանկության մասին. «Գիտեք, իմ բախտը սիրո հարցում այդքան էլ չի բերում: Ես երբեմն մտածում եմ. «Աստված, ես երգում եմ Unbreak My Heart, և դա իմ կյանքն է»: Չեմ համբերում, թե երբ եմ կրկին ամուսնանալու»:

Թոնին շատ ծրագրեր ունի: Անցյալ տարի նա հայտարարել էր երաժշտական կարիերան թողնելու և կինոարտադրության վրա կենտրոնանալու մասին: «Ես այլևս սեր չեմ զգում երաժշտության նակտմամբ,-խոստովանել է երգչուհին,-Այն ինձ վրա այժմ տպավորություն չի թողնում: Չկան այն զգացմունքները, որոնք ես զգում էի բեմ բարձրանալիս: Ես այնքան էլ վստահ չեմ, որ հասկանում եմ այն, ինչ այժմ կատարվում է իմ կյանքում: Հնարավոր է, ես ապրում են միջին տարիքի կնոջ ճգնաժամ: Չգիտեմ: Սակայն իմ սիրտն այլևս երաժշտությանը չի պատկանում, որքան էլ այս մասին բարձրաձայնելն ինձ համար ցավալի է»:600x580

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ