Շարժման արդյունավետությունը ելույթների բոցաշունչությամբ ու բազմամարդությամբ չի որոշվում


18:03 , 25 հոկտեմբեր, 2014

Շարժման արդյունավետությունը հանրահավաքներում ելույթների բոցաշունչությամբ ու բազմամարդությամբ չի որոշվում. ավելի բոցաշունչ ելույթներ ենք լսել ու ավելի բազմամարդ հանրահավաքներ տեսել, որոնք բոլորը մարել են՝ մարդկանց խոր հուսալքության մատնելով:

Որպեսզի որևէ շարժում էական դրական փոփոխություններ բերի երկրին, ապա անհրաժեշտ է, որ այն իր հետ միջանձնային, հասարակական նոր հարաբերություններ բերի, նոր մոտեցումներ, նոր արժեհամակարգ, մշակույթ, դրանք արմատավորի շարժման հետևորդների մեջ՝ որպես ապագա պետության հիմք:

Հիմա մնում է, որ ներկա շարժումը կարողանա վերափոխել իր հետևորդներին՝ ըստ ապագայի տեսլականի:
Կկարողանա՞՝ կապրի, չի կարողանա՞՝ կարժանանա նախորդ շարժումների ճակատագրին.....