17:49 , 25 հոկտեմբեր, 2014
Araratnews.am-ը գրում է․
Ռուսաստանը մտադիր չէ «Իսլամական պետություն» ահաբերկպական խմբավորման դեմ պայքարում ԱՄՆ-ի հետ փոխանակվել հետախուզական տեղեկություններով: Այս մասին ռուսական հեռուստատեսության եթերում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Մեկնաբանելով վերջերս Փարիզում իր ունեցած հանդիպումն ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ՝ Լավրովը հերքել է հետախուզական տվյալների փոխանակման հնարավորության մասին իր ամերիկացի գործընկերոջ հայտարարությունը:
«Մենք իրոք քննարկել ենք Մերձավոր Արևելքում ահաբեկչության դեմ պայքարը և տարածաշրջանում տիրող իրավիճակն ընդանուր առմամբ, սակայն նման պայմանավորվածություն ձեռք չի բերվել», – նշել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ