Խայտառակ հանրահավաք էր. Արշակ Սադոյան (տեսանյութ)


16:36 , 25 հոկտեմբեր, 2014

Խայտառակ հանրահավաք էր. Արշակ Սադոյան (տեսանյութ)Panorama.am-ը գրում է․

Երբ ԲՀԿ-ի ծրագրային ելույթը կարդաց Գագիկ Ծառուկյանը, հանրահավաքն ավելի խայտառակ դարձավ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը՝ նախօրեին տեղի ունեցած եռյակի հանրահավաքը բնորոշելով խայտառակ հանրահավաք:

«Ելույթի առաջին մասում  ոչ մի նոր ու հետաքրքիր բան չկար, միայն ինքնագովություն էր, իսկ երկրորդ մասը ուրիշի կողմից գրված թուղթ էր, որը նա դժվարությամբ էր կարդում»,-ավելացրեց Սադոյանը:

Ըստ նրա՝ Ազատության հրապարակը սեփականաշնորհել են այն մարդիկ, ովքեր պնդում են, որ ազատություն չունենք:

Նախկին պատգամավորի դիտարկումները եռյակի ելույթների մասին առավել մանրամասն՝ տեսանյութում:

Տեսանյութն՝ այստեղ