15:18 , 25 հոկտեմբեր, 2014
Galatv.am-ը գրում է․
Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր նորաբաց «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում ներկա են գտնվել հոկտեմբերի 25-28-ը անցկացվող «Երևան շոու-2014» ոսկերչական միջազգային ցուցահանդեսի բացմանը:
«Հայ ոսկերիչների համաշխարհային միության» (AJA) կողմից արդեն չորրորդ անգամ կազմակերպվող ցուցահանդեսին մասնակցել են ոսկերչական իրերի և ժամացույցների արտադրության աշխարհահռչակ ընկերություններ, անհատ ոսկերիչներ, ոսկերչական զարդերի մատակարարներ ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի 24 երկրից։ Ցուցահանդեսին մասնակցելու համար տարբեր երկրներից Հայաստան է ժամանել նաև շուրջ 200 գնորդ, ինչը, կազմակերպիչների հավաստմամբ, տեղական ընկերությունների համար սպառման նոր շուկաներ գտնելու լավ հնարավորություն է:
Սերժ Սարգսյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, դիտել հայրենական և արտերկրյա 125 ընկերությունների ներկայացրած ոսկերչական իրերը, ոսկերչական արտադրության սարքավորումները, ծանոթացել այդ ընկերությունների գործունեությանն ու հետագա ծրագրերին։
Ցուցահանդեսի շրջանակներում Արդյունաբերության զարգացման հիմնադրամը «Հայ ոսկերիչների համաշխարհային միության» հետ համատեղ նախատեսում է անցկացնել նաև «Հայաստանը՝ տարածաշրջանային ոսկեգործության կենտրոն» խորագրով ներդրումային համաժողով և դրա շրջանակներում կլոր սեղաններ՝ «Ոսկեգործության զարգացման համաշ¬խար¬հային միտումները և ՀՀ-ում ներդրումների ներգրավման հնարավորությունները», «Հայաստանում ադամանդագործությունը զարգացնելու հնարավորությունները, առկա խնդիրները և դրանց լուծման ուղղությունները» թեմաներով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ