16:08 , 11 սեպտեմբեր, 2012
Ինչպե՞ս է ապրում Գուրգեն Մարգարյանի ընտանիքը: Մինչև տականքի էքստրադիցիան չեմ հիշում որ ինչ որ մի ԶԼՄ կամ պետական այր, բացառությամբ Գուրգեն Մարգարյանի անվամբ ՀԿ -ի անհանգստացած լիներ այս ընտանիքի ճակատագրով:Հայտնի դեպքերից հետո չեմ հիշում որ հեռուստատեսությամբ կարճ ռեպորտաժ եղավ, որտեղից պարզ դառավ, որ Գուրգեն Մարգարյանի ընտանիքը ապրում է փայտե տան մեջ,իսկ ինչպիսի սոցիալական պայմաններում անհասկանալի մնաց:Ես հակված եմ ենթադրելու,որ այս 8 տարիների ընթացքում այս ընտանիքը անուշադրության է մատնված եղել և իշխանությունների կողմից և նույնիսկ լրագրողների: Հիմա չեմ բացառում, որ շատերը կփորձեն մտահոգ կեցվածքով լուսաբանել նրանց կյանքի դժվարին էջերը, կգտնվեն մարդիկ,որոնք կառաջարկեն իրենց աջակցությունն ու օգնությունը: Բայց այդ բոլորը կարվի միանգամայն հասկանալի պատճառներով: Սակայն ես դրան էլ դեմ չեմ,թող անեն թեկուզ հանուն իրենց PR - ի, ես դեմ եմ որպեսզի մեր անտարբերության թիրախում այլևս չհայտնվեն Գուրգենի նման մարդկանց ընտանիքները, որոնք արժանի են անընդհատ ուշադրության և աջակցության: