«Հայկական ժամանակ». Սկո՞ւմ ենք


08:23 , 25 հոկտեմբեր, 2014

«Այս տարվա հոկտեմբերի մեկի դրությամբ ՀՀ արտաքին պահուստը կազմել է մեկ միլիարդ 663 մլն դոլար, ինչն ամենացածր ցուցանիշ է վերջին առնվազն մեկ տարվա կտրվածքով:

Մեկ ամսվա ընթացքում այն նվազել է մոտ 90 մլն դոլարով:

Համեմատության համար նշենք, որ այս տարվա սկզբին մեր արտաքին պահուստները կազմում էին ավելի քան 2.1 մլրդ:Եվս մի համեմատություն՝ ճգնաժամային 2009 թ.-ի սեպտեմբերի արտաքին պահուստներն անցննում էին 2 մլրդ դոլարը»,-գրում է թերթը: