Հղիությունը չի խանգարել կնոջը մասնակցել կոկորդիլոսների հետ պայքարին


06:31 , 25 հոկտեմբեր, 2014

1in.am- ը գրում է՝

Ֆլորիդա նահանգում բնակվող Մարթա Ռիվերան հրաժարվում է թողնել իր մահացու վտանգավոր աշխատանքը, այն է` կոկորդիլոսների հետ պայքարելը` չնայած 8 ամսական հղիությանը: Այս մասին հաղորդում է ABC News-ը:

Նշվում է, որ Ռիվերան և նրա ամուսինը` Ջեֆրին, ովքեր 8-ամյա որդի ունեն, երկու տարի է որպես կամավոր են աշխատում Էվերգլեյդս ազգային այգում:

Մարթան կոկորդիլոսների հետ պայքարին մասնակցում է միջինը շաբաթական երեք անգամ, և չի հրաժարվել մասնակցել շոուին նույնիսկ հղիության 8-րդ ամսում:

«Ես գիտեմ սահմանները, որոնք չի կարելի խախտել: Ես գիտեմ, թե կոկորդիլոսներից որի հետ կարելի է աշխատել, որի հետ` ոչ: Ես գիտեմ` ինչպիսի հնարքներ և ինչպիսի ծավալով ես կկարողանամ կատարել և որոնք չպետք է կատարեմ: Հավատացեք, ես չէի վտանգի ինձ և կենդանուն»,- հայտարարել է Մարթան:

http://fedpost.ru/images/beremennost-ne-pomeshala-zhenshhine-uchastvovat-v-sxvatkax-s-alligatorami_46453_5.jpg

http://fedpost.ru/images/beremennost-ne-pomeshala-zhenshhine-uchastvovat-v-sxvatkax-s-alligatorami_46453_2.jpg

http://fedpost.ru/images/beremennost-ne-pomeshala-zhenshhine-uchastvovat-v-sxvatkax-s-alligatorami_46453_3.jpg

http://fedpost.ru/images/beremennost-ne-pomeshala-zhenshhine-uchastvovat-v-sxvatkax-s-alligatorami_46453_4.jpg

http://fedpost.ru/images/beremennost-ne-pomeshala-zhenshhine-uchastvovat-v-sxvatkax-s-alligatorami_46453_6.jpg