Հայաստանում սնդիկ է հայտնաբերվել թե´ օդում, թե´ հողում


21:09 , 24 հոկտեմբեր, 2014

Հայաստանում սնդիկ է հայտնաբերվել թե´ օդում, թե´ հողումArmnewsTV.am-ը գրում է.

Հանքարդյունաբերության պատճառով Հայաստանի հյուսիսային ու հարավային շրջաններում սնդիկի աղտոտում կա: Դրանք անգամ սննդային շղթայի մեջ են հայտնաբերվել: Թունավորված է անգամ մայրաքաղաքի օդը, հողը, երկու տարի առաջ էկոլոգ-նոոսֆերային հետազոտությունների կենտրոնը սնդիկ հայտնաբերել է թթի ծառերի վրա:

Հայաստանում սնդիկի տարածվածության ու հիմնախնդրի մասին հետազոտություն նախկինում չի եղել: Պատճառը մասնագետների, սարքավորումների բացակայությունն է: Միայն վերջին տարիներին փոքր ուսումնասիրություններ են արվել: Ներկայում Հայաստանում չկա սնդիկի ոչնչացման կամ վերամշակման արտադրամաս: Հաշվի առնելով այս տարրի վտանգավոր ազդեցությունը շրջակա միջավայրի ու առողջության համար մշակվել է Մինամատայի կոնվենցիան` պրակտիկայում սնդիկի կիրառումը դադարեցնելու համար:

Կոնվեցիան վավերացնելու համար մասնագետները հիմա ուսումնասիրում են սնդիկի հիմնախնդիրը Հայաստանում: Սկսած տարածվածությունից ու վտանգավորության աստիճանից մինչև օրենսդրական կարգավորում: Նախնական ծրագրի մշակումից հետո միայն մասնագետները կորոշեն վավերացնել կոնվեցիան թե ոչ:

Տեսանյութը՝ այստեղ