Պուտինը գերտերությունների մասնակցությամբ հակամարտությունների մասին է զգուշացրել


18:31 , 24 հոկտեմբեր, 2014

GalaTV.am-ը գրում է․

«Այսօրվա դրությամբ կտրուկ մեծացել է գերտերությունների ուղղակի ու անուղղակի մասնակցությամբ նոր սուր հակամարտությունների առաջացման հավանականությունը»,- հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ»  բանավեճի միջազգային ակումբում այսօր կայացած կոնֆերանսի ժամանակ:

«Ուկրաինան ուժերի համաշխարհային վերադասավորման վրա ազդեցություն ունեցող նման հակամարտությունների օրինակներից մեկն է, և ամենևին էլ վերջինը չէ»,- ընդգծել է նախագահը:

Պուտինի խոսքով`  այժմ ռիսկի գործոն են դառնում  ոչ միայն պետությունների միջև ավանդական հակասությունները, այլ նաև որոշ երկրներում ներքին անկայունությունը: Հատկապես սա վերաբերում է այն դեպքերին, երբ պետությունները գտնվում են գերտերությունների աշխարհաքաղաքական շահերի հատման կետում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ