17:38 , 24 հոկտեմբեր, 2014Panorama.am-ը գրում է․
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետը բարձր է գնահատել դեսպանի գործունեությունը հայ-ֆրանսիական բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման գործում: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Անրի Ռենոյին՝ սերտ համագործակցության համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: Այս մասին հայտնում է կառավարոթյան տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ