Ազատության հրապարակում եռյակի հանրահավաքը ուշացումով սկսվեց. պատճառը Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Գագիկ Ծառուկյանն էին


17:32 , 24 հոկտեմբեր, 2014

Ազատության հրապարակում եռյակի հանրահավաքը ուշացումով սկսվեց. պատճառը Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Գագիկ Ծառուկյանն էինSlaq.am-ը գրում է․

Ազատության հրապարակում հոկտեմբերի 24-ին նախատեսված հանրահավքը մեկնարկեց 20 րոպե ուշացումով:Հանրահավաքի մասնակիցները սպասում էին Եռյակի առջնորդներին: Ուշացած ժամանեցին մասնավորպես Գագիկ Ծառուկյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ի դեպ, երկուսն էլ միաժամանակ եկան: Նշենք, որ եռյակի երեք առաջնորդներն էլ` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀԱԿ առաջնորդ, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, եւ Ժառանգություն կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը ներկա են հանրահավաքին: Հասարակությունը առաջնորդներից այս հանրահավաքում ակնկալում է, ոչ թե գնահատականներ պարունակող ելույթներ, այլ հստակ քայլերի ժամանակացույց: