Լեյլա Յունուսի կալանքը երկարաձգվել է


16:00 , 24 հոկտեմբեր, 2014

64033_src1in.am-ը գրում է․

Այսօր Բաքվում Նասիմի շրջանային դատարանում քննվել է իրավապաշտպան Լեյլա Յունուսի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ գլխավոր դատախազի դիմումը:

Ինչպես Turan գործակալությանը հայտնել է փաստաբան Էլչին Ղամբարովը, դատարանը որոշել է երկարաձգել Յունուսի կալանքը ևս 4 ամսով՝ մինչև 2015թ. փետրվարի 28-ը՝ պատճառաբանելով, որ համապատասխան քնչական գործողություններ անցկացնելու անհրաժեշտություն կա:

Փաստաբանը նշել է, որ իրենք միջնորդություն են ներկայացրել խափանման միջոցը տնային կալանքի փոխելու համար: Նա հավելել է, որ նախկինի պես Լեյլա Յունուսը լուրջ առողջական խնդիրներ ունի: