ԵՏՄ-ին միանալն այսօր այլընտրանք չունեցող գործընթաց է


14:48 , 24 հոկտեմբեր, 2014

Հայաստանի ազգաբնակչության մեծամասնությունը չի կարող կողմ չլինել Ռուսաստանի հետ մերձեցմանը, ինչ ֆորմատով էլ այն պարտադրվի, եթե երկիր մտնող տրանսֆերների 85 տոկոսը հենց հյուսիսից է: Հյուսիսից պարտադրվող արժեքային Չհամակարգի բաղկացուցիչ է նաև 2-րդ նախագահն ավելի, քան երրորդը: Նույնը կարող եմ ասել նաև ոչիշխանական ուժեր կոչվածի մասին, եթե նրանում ընդունվում է այլընտրանքի գերակայությունը: Ասվածը բավարար է, որպեսզի հասկանանք, որ ԵՏՄ-ին միանալն այսօր այլընտրանք չունեցող գործընթաց է՝ իշխանության, ընդդիմության և ժողովրդի կողմից ողջունվող: Նման համերաշխություն երևի մեկ էլ 88-ին և 91-ին էր առկա, երբ հրապարակում արծարծվում էր «Միացում» կանչը, և ընտրվում էր դա ձեռք բերելու եղանակը՝ անկախությունը: