9 ամսում լրացուցիչ 9,4 մլրդ դրամ վճարման ենթակա հարկեր


13:41 , 24 հոկտեմբեր, 2014

2014թ.-ի 9 ամիսների ընթացքում ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած 3.285 հսկողական աշխատանքների արդյունքում արձանագրվել է լրացուցիչ վճարման ենթակա 9,4 մլրդ դրամ: Ցուցանիշը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի արդյունքը ավելի քան կրկնակի: Չնայած փաստին, որ հսկողական միջոցառումների քանակը նվազել է 118-ով, հայտնաբերված գումարն աճել է 5,1 մլրդ դրամով կամ 118,6 տոկոսով: Այս մասին, ամփոփելով ընթացիկ տարվա 9 ամիսների արդյունքները, նշել է նախարարության օպերատիվ հետախուզության վարչության բաժնի պետ Աշոտ Զաքարյանը: