Դոգի գործով նոր մանրամասներ․ nrnak.com-ի խմբագիրը կասկածյալների թվում է


13:36 , 24 հոկտեմբեր, 2014

Չարբախի ոստիկանապետի նախկին տեղակալ  Վարդան Ղուկասյանի (Դոգ) գործը ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն: Այն գտնվում է ՀՔԾ քննիչ Ռաֆայել Գեւորգյանի վարույթում:

Գործի շրջանակներում ձերբակալված է նաեւ Դոգի ընկեր, նախկին ոստիկան Արթուր Մարգարյանը: Վաղը Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կքննվի նրանց նկատմամբ երկամսյա կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը: 

Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի՝ շորթման հատկանիշներով հարուցված գործի շրջանակներում բերման էր ենթարկվել նաեւ Վարդան Ղուկասյանի հետ կապվող nrnak.com լրատվական կայքի խմբագիր Հովհաննես Եսայանը, ում նկատմամբ խափանման  միջոց է ընտրվել ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին: