Դոգի գործով ևս մեկ նախկին ոստիկանի են ձերբակալել


13:12 , 24 հոկտեմբեր, 2014

Դոգի գործով ևս մեկ նախկին ոստիկանի են ձերբակալելYerkir.am-ը գրում է․

Yerkir.am-ի տեղեկություններով` շորթում կատարելու կասկածանքով հոկտեմբերի 22-ին ձերբակալված` ոստիկանության Չարբախի բաժնի պետի նախկին տեղակալ` Դոգ մականունով Վարդան Ղուկասյանի վերաբերյալ գործն ուղարկվել է ՀՀ Հատուկ քննչական ծառայություն: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաև ծառայության մամլո խոսնակ Միքայել Ահարոնյանը: Նշենք, որ գործը գտնվում է ՀՔԾ քննիչ Ռաֆայել Գևորգյանի վարույթում:   Ի դեպ, մեր տեղեկություններով` ՀՀ ՔՕ 182-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված այս գործի շրջանակներում ձերբակալվել է նաև Դոգի ընկերը` նախկին ոստիկան Արթուր Մարգարյանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ