Ուրախ կլինեի, եթե «Ռեալ»-ի երկրպագուները գնահատեին Մեսսիի ռեկորդը. Ինյեստա


12:35 , 24 հոկտեմբեր, 2014

1in.am-ը գրում է․

thumb

«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստան հայտարարել է, որ կցանկանար «Ռեալ»-ի երկրպագուների համապատասխան դրսևորման ականատեսը լինել, եթե Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի շրջանակներում կայանալիք «կլասիկո»-ի ժամանակ կատալոնական ակումբի հարձակվող Լիոնել Մեսսին իր հերթական ռեկորդը սահմանի:

«Կարծում եմ` տարօրինակ կլիներ, եթե հանդիպումը դադարեցվեր` Մեսսիի ռեկորդի պատճառով: Բայց շատ ուրախ կլինեի, եթե«Ռեալ»-ի երկրպագուները ճիշտ արձագանքեին և գնահատեին Լեոյի ռեկորդը: Իհարկե, մեր տրամադրությունը կախված չի լինի Մեսսիին հասցեագրված ծափահարությունների քանակից: Կարևորն այն է, որ այդ դեպքում մենք մոտ կլինենք հաղթանակին»,- Marca-ն մեջբերում է Ինյեստայի խոսքերը:

Հիշեցնենք` հոյտեմբերի 25-ին կայանալիք հանդիպմանը Մեսսին կարող է Պրիմերայի պատմության լավագույն ռմբարկուն դառնալ: Բիլբաոյի «Ատլետիկ»-ի նախկին հարձակվող Սարայի ռեկորդը գերազանցելու համար Մեսսին պետք է երկու գոլ խփի: