The New York Times-ը Հայաստանի մասին


11:38 , 24 հոկտեմբեր, 2014

The New York Times-ի` Հայաստանին նվիրված ներդիրում ներկայացվում են երկրի պատմությանն ու ներկային առնչվող մի շարք նյութեր, ինչպես նաև` հարցազրույցներ Հայաստանի նախագահի, արտաքին գործերի, էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարների, Կենտրոնական բանկի նախագահի, արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի և մի շարք այլ գործիչների հետ: 
Ներկայացված է նաև Հայաստանի ներդրումային գրավչությունը տնտեսության տարբեր ճյուղերի, մասնավորապես՝ գյուղատնտեսության, ֆինանսական համակարգի, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներում: