10:07 , 24 հոկտեմբեր, 20141in.am-ը գրում է․

Եվրամիությունը Էբոլա վիրուսի դեմ պատվաստանյութի հետազոտման համար հատկացրել է 24.4 մլն եվրո: Այս մասին գրում է TASS-ը՝ հղում անելով Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացող Ժոզե Մանուել Բարոզուին:
«Հետազոտություններն ուղղված կլինեն համաճարակը զսպելուն և բուժանձնակազմի պաշտպանությանը, առաջին հերթին՝ պատվաստանյութի մշակմանը»,- ասել է նա:
Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ ԵՄ-ն կհատկացնի անձնակազմ, գումարներ և միջոցներ՝ վարակված շրջաններից բժիշկների տարհանման համար: