Facebook-ը ներկայացրել է անանուն շփման հավելված


09:10 , 24 հոկտեմբեր, 2014

1in.am-ը գրում է․

3863181

Facebook սոցցանցը ներկայացրել է անանուն շփման Rooms հավելվածը: Օգտատերերը կարող են կեղծանունով շփվել առաջարկված թեմաներով: Պարտադիր չէ, որ նրանք գրանցված օգտահաշիվ ունենան սոցցանցում:

Ցանկացողները կարող են դրանում չաթ բացել, այն հասանելի դարձնել բոլորին կամ մասնակցության հրավերներ ուղարկել: Հավելվածը հիշեցնում է լրատվական ժապավեն, որը թերթելով՝ կարելի է ընտրել հավանած room-ը (սենյակը):

«Սենյակներում» կարելի է տեղադրել լուսանկարներ, տեսանյութեր, ընտրել գույներ գրառումների համար:

Հավելվածը հասանելի է արդեն ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի օգտատերերին, սակայն այն թողարկվել է միայն iOS ՕՀ-ի համար: