«Չորրորդ իշխանություն». Վայոց Ձորի մարզպետի հավանական թեկնածուի անունը հայտնի է


07:46 , 24 հոկտեմբեր, 2014

 «Կառավարության որոշմամբ, երեկ աշխատանքից ազատվել Է Վայոց Զորի մարզպետ Էդգար Ղազարյանը:

Այս տարվա հունվարին Աշոտ Գալոյանն ազատվել էր Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից՝է նշանակվելով Բրազիլիայում ՀՀ դեսպան:

«ՉԻ» աղբյուրների տեղեկացմամբ, դրանից հետո ԱԳՆ-ն դեսպանի թափուր պաշտոնի համար Վարշավա էր ներկայացրել Էդգար Ղազարյանի ագրեմանը, և ահա օրերս ստացվել է ընդունող երկրի դրական պատասխանը, ինչին էլ հետևեց մարզպետի պաշտոնից Ղազարյանի հրաժարականը:

Մինչ այդ, իշխանական կուլիսներում քննարկվում է Վայոց Ձորի նոր մարզպետի թեկնածուի հարցը: Ըստ «ՉԻ» աղբյուրների՝ հիմնականում քննարկվում է Վայքի քաղաքապետ, ՀՀԿ-ական Հարություն Սարգսյանի թեկնածությունը»,-գրում է թերթը: