«Իրավունք». ՀԱԿ երիտասարդները քննարկել են ԲՀԿ –ի ներգրաված քրեական տարրերի մասնակցությունը հանրահավաքին


07:31 , 24 հոկտեմբեր, 2014

 «Ըստ ՀԱԿ-ին մոտ կանգնած աղբյուրի՝ ՀԱԿ երիտասարդական կոնգրեսի շրջանակներում բավականին բուռն քննարկում է տեղի ունեցել նախորդ հանրահավաքի որոշ դրվագների հետ կապված:

 Երիտասարդ ակտիվիստներից ոմանք հանրահավաքին նկատել են իրենց թաղերի, այսպես կոչված, որոշ «լավ տղերքի», այսինքն՝ ամբողջովին ապաքաղաքական կիսաքրեական կամ քրեական տարրերի:

Նրանց կարծիքով՝ այդ տարրերին ներգրավել են ԲՀԿ-ականները, ու բավականին բուռն բանավեճ է եղել, թե ինչքանով է թույլատրելի կրիմինալին պայքարին մասնակից դարձնելը»,-գրում է թերթը: