Սերենա Ուիլյամսը գրավոր ներողություն է ստացել Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահից


23:43 , 23 հոկտեմբեր, 2014

1029123903Araratnews.am-ը գրում է․

Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը հայտարարել է, որ գրավոր ներողություն է ստացել Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Շամիլ Տարպիշչևից: Այս մասին գրում է USA Today-ը:

«Նա ներողություն է խնդրել ինձանից ու քրոջիցս: Դա գրավոր ներողություն էր, անձամբ մենք չենք խոսել», – նշել է Սերենան:

Տարպիշչևը տուգանվել և մեկ տարի ժամկետով զրկվել է WTA-ում որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքից՝ կապված Ուիլյամս քույրերի հասցեին հնչեցված վիրավորական արտահայությունների հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ