Շումախերը շարք կվերադառնա երեք տարվա ընթացքում


22:22 , 23 հոկտեմբեր, 2014

Shabat.am-ը գրում է․

Գերմանացի հռչակավոր ավտոարշավորդ Միխայել Շումախերի անձնական բժիշկ Ժան Ֆրանսուա Պայեն նշել է Ֆորմուլա–1–ի 7–ակի չեմպիոնի գլխուղեղային վնասվածքի և մի քանի ամսվա կոմայից հետո վերականգման ժամկետների մասին։

«Նման ծանր վնասվծաքներից հետո վերականգնումը դանդաղ և հաջորդաբար է ընթանում։ Մենք հույս ունենք, որ երեք տարվա ընթացքում Միխայելը կվերադառնա սովորական կյանքին»,– ասել է բժիշկը։

Հիշեցնենք, որ 2013 թվականի դեկտեմբերի 29–ին ավտոմրցույթների պատմության մեծագույն արշավորդներից մեկի հետ դժբախտ պատահար տեղի ունեցավ. դահուկներ վարելիս գերմանացին սայթաքել էր ձյունով ծածկված քարերի վրայով անցնելիս և գլխով հարվածել մոտակա ժայռին։