Նիգերիայում «Բոկո Հարամի» գրոհայինները 60 կնոջ են առևանգել


19:38 , 23 հոկտեմբեր, 2014

Lurer.com-ը գրում է․

Նիգերիայում գործող «Բոկո Հարամ» ծայրահեղական խմբավորման գրոհայինները առևանգել են առնվազն 60 կանանց և աղջիկների: Այս մասին հայտնել են Նիգերիայի Daily Trust և Daily Sun հրատարակությունները:

Մինչդեռ, իշխանությունները շարունակում են բանակցություններ վարել այս տարվա ապրիլին գրոհայինների կողմից առևանգված 200 դպրոցական աղջկա ազատ արձակման շուրջ:

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին «Բոկո Հարամ» խմբավորման գրոհայինները Նիգերիայում հարձակվել էին աղջիկների համար նախատեսված դպրոցի վրա՝ առևանգելով 276 աշակերտուհու։ Նրանցից 53-ին հաջողվել էր փախչել, իսկ 223-ը շարունակում է մինչ օրս պատանդ մնալ։

2004 թվականին ստեղծված «Բոկո Հարամ» խմբավորման անդամներն իրենց անվանում են նիգերիական «թալիբներ» և ցանկանում են երկրի հյուսիսում պետություն ստեղծել, որը պետք է կառավարվի շարիաթի խիստ նորմերով։ «Բոկո Հարամը» թարգմանաբար նշանակում է «արևմտյան կրթությունը մեղք է», և ծայրահեղականներն իրենց գլխավոր խնդիրներից մեկը համարում են հենց դպրոցների վրա հարձակումը։