18:08 , 23 հոկտեմբեր, 2014
Replik.am-ը գրում է․
Հոկտեմբերի 23-ին, 14.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հունան Ավետիսյան փողոցի թիվ 58 շենքի մոտակայքում գտնվող սեփական տանն օձ է հայտնաբերվել և տեղափոխվել ապակե տարրայի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն օձը տեղափոխել են անվտանգ տարածք: