ԼՂՀ նախագահը հրամանագիր է ստորագրել ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին


17:42 , 23 հոկտեմբեր, 2014

ԼՂՀ նախագահը հրամանագիր է ստորագրել ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասինPanorama.am-ը գրում է․

Նախագահ Բակո Սահակյանը այսօր ստորագրել է հրամանագիր` 2014 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Ըստ հրամանագրի` 2015 թվականի հունվար-փետրվար ամիսներին կանցկացվի ԼՂՀ արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2015 թվականի փետրվարի 10-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչև 2015 թվականի փետրվարի 10-ը ներառյալ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ