16:54 , 23 հոկտեմբեր, 20141in.am-ը գրում է․
BuzzFeed պորտալն YouTube-ի իր էջում ներկայացրել է զավեշտալի տեսանյութ, որում մասնակից զույգերը փորձել են միմյանց նկարել հիշողությամբ:
Տևական ժամանակ հարաբերությունների մեջ գտնվող զույգերը նստել են միմյանց հակառակ և նկարել:
Նրանցից ոչ ոք նկարչական ունակություններով չի փայլել՝ փորձելով հիմնականում ընդգծել զուգընկերոջ մարմնի առանձնահատկությունները: Ընդհանուր առմամբ նախաձեռնությունը ծառայել է զույգերի և վիրտուալ հանրության տրամադրության բարձրացմանը: