Հիշու՞մ ես`սովորեցրել էիր լսել անձրևի ձայնը, զգալ սուրճի բույրը, հավատալ քեզ


21:58 , 10 սեպտեմբեր, 2012

Իսկ դու լսու՞մ ես անձրևի ձայնը, քաշող...շփոթեցնող...վախեցնող..,բայց ԹԱՐՄԵՑՆՈՂ...
Սիրելիս, զգու՞մ ես սուրճի բույրը...գլխապտույտ...խենթացնող...տաք..,բայց ԴԱՌԸ...
Քեզ գրավու՞մ են աստղերը...վառ, փայլփլուն...առկայծող...,բայց ՀԵՌՈՒ....
Դու ջերմանո՞ւմ ես արևից...պայծառ..տաքացնող,,բայց ՎԱՌՈՂ...
Նայիր, տեսնու՞մ ես ծիածանը...հրապուրիչ....գերող...երազել ստիպող, բայց ԱՆԻՐԱԿԱՆ...
Երբևէ փորձե՞լ ես լսել թռչունների ծլվլոցը...զմայլելի..հաճելի..բայց ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ...
Իսկ ուշադիր նայե՞լ ես լուսնին..գերող..խորհրդավոր.., բայց ՍԱՌԸ...
Քեզ աչքով չե՞ն արել ծաղիկները..գույնզգույն..խայտաբղետ..բուրավետ, բայց ԹԱՌԱՄՈՂ..
Իսկ քեզ չե՞ն հանդիպել իմ երազանքները, գունավոր..պայծառ,բայց ՀՕԴՍ ՑՆԴԱԾ....
Սիրելիս, չե՞ս կարոտել իմ աչքերը` խոշոր..թախծոտ..միամիտ..բայց ՔԵԶ ՀԱՎԱՏԱՑՈՂ...
Ու քեզ չի՞ հասել սրտիս տրոփյունը..դանդաղ...անհանգիստ..բայց ՔԵԶ ԿԱՆՉՈՂ...
Հա, դու այսպիսին ես,ու ինձ էլ էիր սովորեցրել լսել անձրևի ձայնը, զգալ սուրճի բույրը,հավատալ քեզ ու կանչել..Չես նեղանա, չէ, եթե ասեմ, մտքերս խառնվել են,որ ես հիմա ուրիշ եմ...ինձ արդեն սուրճի բույրի փոխարեն անձրևի բույրն է խենթացնում ու անձրևի ձայնն է ստիպում երազել ծիածանի փոխարեն, ինձ արդեն լուսինն է վախեցնում ու աստղերն են խորհրդավոր թվում...փոխվել եմ..հիմա թռչունների ծլվլոցի փոխարեն երազանքներս են անհասկանալի թվում ու սրտիս փոխարեն աչքերս են քեզ կանչում, իսկ վառվող մտքերս ինձ տանում են հեռու, ուր կան անթառամ ծաղիկներ...